• Գալերիա

ՆԱՏՕ-ն դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը

Կազմակերպության գլխավոր տնօրեն Յենս Ստոլտենբերգը ասաց․«Արեվելյան Ղութայի Դումա շրջանում կազմակերպվող քիմիական հարձակումը խստիվ դատապարտում ենք»։

ՆԱՏՕ-ն դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը

Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի հետ մամլո ասուլիս կազմակերպող Ստոլտենբերգը նշել է հետեւյալը․«Բոլոր պատասխանատուները պետք է հաշիվ տան։ Դումայի հարձակումը տեղի է ունեցել Իրան եւ Ռուսաստանի հսկողության տակ գտնվող տարածքում։ Դամասկոսի իշխանությունները ավելի վաղ արդեն օգտագործել էին քիմիական զենք»։

 

Նա Սիրիայի իշխանության եւ նրան աջակից Իրան ու Ռուսաստանին կոչ է արել առանց արգելքների հասանելի լինել տարածաշրջանը։

 

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է համապատասխան քայլերի համար դաշնակից ուժերի քննարկումներ կատարելու մասին։

 

Ասադի միավորումները ապրիլի 7-ին քիմիական հարձակում էին կատարել Դումա, ընդ որում մահացել էր 78 քաղաքացի։


Պիտակներ: Սիրիա , ՆԱՏՕ

Այս թեմայով լուրեր