Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընն հանդիպում ունեցան

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը երեքշաբթի առավոտյան Սինգապուրում  ընդլայնված կազմով գագաթնաժողովից առաջ առանձնահանդիպում են ունեցել:

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընն հանդիպում ունեցան
Թրամփ եւ Կիմի հանդիպումը
Թրամփ եւ Կիմի հանդիպումը

Թրամփ եւ Կիմի հանդիպումը

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը երեքշաբթի առավոտյան Սինգապուրում  ընդլայնված կազմով գագաթնաժողովից առաջ առանձնահանդիպում են ունեցել:

Լրատվամիջոցներն հայտնում են, որ հանդիպումը, ինչպես եւ նախատեսված էր մեկնարկել է տեղական ժամանակով 09:00-ին եւ տեւել է  45 րոպե:

 
Այս պահին Սինգապուրում ընթանում է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, որը Սինգապուրից մի կամուրջ է բաժանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարները մտադիր էին քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքները, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների կարգավորման հարցերը:



Այս թեմայով լուրեր