Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ եւս 3 երկրաշարժ է տեղի ունեցել

6.3, 5.9 եւ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի ափերին, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ եւս 3 երկրաշարժ է տեղի ունեցել

6.3, 5.9 եւ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի ափերին, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Կիմբեից մոտավորապես 49 կմ հեռավորության վրա:5,7 մագնիտուդով ցնցումները UTC ժամանակով գրանցվել են 20.59-ին

Երկրաշարժի օջախը 48.9 կմ խորության վրա է եղել: 21:13-ին Կիմբեից 117 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ: Օջախը 37.4 կմ խորության վրա է եղել:

Ավելի ուշ USGS-ը հաղորդել է 6.3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժի մասին, որը UTC ժամանակով  տեղի է ունեցել 22:00-ին Կոկոպոյից 93 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 123.7 կմ խորության վրա:

Ներկա պահին ավերվածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ավելի վաղ USGS-ը հայտնել էր Պապուա Նոր Գվինեայի ափերին  7.0 մագնիտուդով երկրաշարժի մասին:



Այս թեմայով լուրեր