Թրամփը հրաժարվել է Դավոս մեկնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Դավոս մեկնել, որտեղ նա պետք է մասնակցեր Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Թրամփը հրաժարվել է Դավոս մեկնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Դավոս մեկնել, որտեղ նա պետք է մասնակցեր Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում։

 

«Սահմանների անվտանգության հարցում դեմոկրատների անհանդուրժողականության եւ այդ հարցի հսկայական կարեւորության պատճառով ես, ամենայն հարգանքով, հրաժարվում եմ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Դավոս այցից։ Իմ ամենաջերմ մաղթանքները եւ ներողությունն եմ հղում ՀՏՀ-ին»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Թրամփը դեմոկրատների մերժման պատճառով չի կարողանում ստանալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Կոնգրեսի համաձայնությունը, որի պատճառով կառավարության աշխատանքն արդեն երկու շաբաթ մասնակի կաթվածահար է։


Պիտակներ: Դավոս , նախագահ , ԱՄՆ , Թրամփ

Այս թեմայով լուրեր