Նոբելյան կոմիտեն 2018 թվականին գրականության մրցանակ չի շնորհի

Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2018 թվականի գրականության մրցանակը չի հանձնի:

Նոբելյան կոմիտեն 2018 թվականին գրականության մրցանակ չի շնորհի

Այս որոշումն ընդունվել է Շվեդական ակադեմիայում ծագած սկանդալի ֆոնին, որը պատասխանատու է պարգեւատրման եւ հավակնորդների ընտրության համար:

Սա չի ազդի մյուս ոլորտների 2018 թվականի մրցանակի շնորհման վրա: Գրականության Նոբելյան մրցանակի շնորհումը կվերականգնվի 2019 թվականին:

2017 թվականի վերջին գրականության Նոբելյան մրցանակը շնորհող Շվեդական ակադեմիան տեղեկությունների արտահոսքի ներքին հետաքննություն էր սկսել, որի մեջ կասկածվում էր կազմակերպության անդամներից մեկի ամուսինը: Նրան կասկածում էին նաեւ կանանց նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեջ:

Շվեդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կասկածյալը Ժան Կլոդ Առնոն է՝ 71-ամյա լուսանկարիչ եւ թատրոնի ռեժիսոր, բանաստեղծ եւ Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսինը: Նա իբր պարբերաբար կողմնակի անձանց հայտնել է գրականության Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրների անունները, ինչպես նաեւ հայտնել է, թե ով է դառնալու Շվեդական ակադեմիայի նոր անդամ: Առնոն իրեն ուղղված բոլոր մեղադրանքները հերքում է:



Այս թեմայով լուրեր