Google-ը կփակի Google+ սոցկայքը

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը կփակի Google+ սոցկայքը, ինչը պայմանավորված է օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին փոխանցելու փաստով:

Google-ը կփակի Google+ սոցկայքը

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը կփակի Google+ սոցկայքը, ինչը պայմանավորված է օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին փոխանցելու փաստով:

Ինչպես նշում է The Guardian-ը, սոցցանցը թույլ է տվել երրորդ կողմի ծրագրավորողներին հասանելիություն ստանալ ոչ միայն սոցկայքի օգտատերերի, այլև նրանց ընկերների անձնական տվյալներին:

Պարբերականը նկատում է, որ սա շատ նման է ամիսներ առաջ Facebook-ի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ պարզվել էր, որ սոցկայքը Cambridge Analytica-ին 50 մլն-ից ավելի օգտատիրոջ անձնական տվյալներ է փոխանցել:

Google-ի փոխանցմամբ՝ տվյալների փոխանցումը կարող է վերաբերել 500.000 օգտատիրոջ: Սակայն ընկերությունն ընդգծել է, որ օգտատերերի անձնական տվյալները փոխանցվել են առանց իրենց իմացության:


Պիտակներ: սոցկայք , Google+ , Google

Այս թեմայով լուրեր