Օզոնային շերտը մեկ տասնյամյակի ընթացքում վերականգնվում է 1-3 տոկոսով

Երկրի ստրատոսֆերայում օզոնային շերտը, որը մթնոլորտը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, մեկ տասնյամյակի ընթացքում վերականգնվում է 1-3 տոկոսով: Այս եզրակացությունը նշվում է  ամեն չորս տարին մեկ օզոնային շերտի վիճակի վերաբերյալ գիտական փորձագետ

Օզոնային շերտը մեկ տասնյամյակի ընթացքում վերականգնվում է 1-3 տոկոսով

Երկրի ստրատոսֆերայում օզոնային շերտը, որը մթնոլորտը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, մեկ տասնյամյակի ընթացքում վերականգնվում է 1-3 տոկոսով: Այս եզրակացությունը նշվում է  ամեն չորս տարին մեկ օզոնային շերտի վիճակի վերաբերյալ գիտական փորձագետների զեկույցում:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը, հետազոտության եզրակացությունները հաստատում են, որ միջազգային հանրության կողմից 1989-ին ընդունված օզոնային շերտը ոչնչացնող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության կատարման համար ձեռնարկվող քայլերը հանգեցրել են մթնոլորտում այդ նյութերի կրճատմանը եւ օզոնային շերտի վերականգնմանը:

«Զեկույցի հեղինակների կողմից ներկայացված ապացույցները ենթադրում են, որ 2000-ից ստրատոսֆերայի որոշ հատվածներում օզոնը մեկ տասնյամյակի ընթացքում վերականգնվում է 1-3 տոկոսով»,-նշում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը:

Ակնկալվում է, որ «Հյուսիսային կիսագնդում եւ միջին լայնություններում օզոնը պետք է ամբողջությամբ վերականգնվի 2030-ական թվականին, Հարավային կիսագնդում` 2050-ական թվականներին, իսկ բեւեռային շրջաններում`2060-ական թվականներին: Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը,  ընդգծում են, որ ընթացիկ ուսումնասիրությունը Մոնրեալի արձանագրության «ոգեշնչող հաջողության եւս մեկ ապացույց է»:

Գործադիր տնօրեն Էրիկ Սոլհեյմը, մեկնաբանելով զեկույցի հրապարակումը, այս փաստաթուղթը գնահատել է որպես պատմության ամենահաջողված բազմակողմ համաձայնագրերից մեկը:

Նրա խոսքով, «հեղինակավոր գիտության համագործակցության վրա հիմնված գործողության միավորումը դրական արդյունք  է ապահովել եւ դա հուսադրում է 2019-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Կիգալի համաձայնագրի արդյունավետ իրականացման համար:

Խոսքը 2016-ի հոկտեմբերին Կիգալիում Մոնրեալի համաձայնագրի 5-րդ փոփոխության մասին է, որը նախատեսում է մթնոլորտում հիդրոֆտորածխածինների արտանետումների կրճատում: Համաձայնագիրը վավերացրել է արդեն 58 երկիր:

Զեկույցի համաձայն, Կիգալի համաձայնագրի իրականացումը մարդկությանը թույլ կտա մի փոքր կասեցնել Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը: Ընդհանուր առմամբ, ըստ գիտնականների, հիդրոֆտորածխածինների արտանետումների հսկողությունը հնարավորություն կտա 2050-ականներին 50 տոկոսով նվազեցնել մոլորակի վրա ջերմաստիճանի աճի տեմպը:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պեթերի Թալասը նշել է, որ «ածխածնի երկօքսիդը  մնում է ջերմոցային գազերից ամենակարեւորը, որը գլոբալ տաքացում է առաջացնում»: Ըստ Թալասիի ամեն մի գործոնը, որը թույլ է տալիս պայքարել տաքացման «հարցերում», նշանակություն ունի:



Այս թեմայով լուրեր