ԱԱ առաջնության վիճակահանությունն է կայացել

Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: Հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք բացման խաղում Ռուսաստանի հավաքականը կխաղա Սաուդյան Արաբիայի թիմի հետ:

dunya kupasi kura1.jpg

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ:

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա,  Մարոկկո, Իրան:

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա:

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա:

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա:

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա:

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա:

H խումբ. Լեհաստան,  Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Պիտակներ: առաջնություն , ԱԱ

Այս թեմայով լուրեր