Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հաբերթուրք. «քաղաքական լուծման համաձայնություն»

 

Ռուսաստանի Սոչի քաղաքում հանդիպող Թուրքիայի նախագահ Էրդողան եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը քննարկել են Սիրիան։ Թուրքիայի նախագահը ասաց. «Սիրիայի հակամարտության մասին քննարկումներ ենք կատարել։ Հասկանալի է որ կարելի է հասնել քաղաքական լուծման»։ Իսկ Պուտինը թեմայի վերաբերյալ ասաց. «Սիրիայում քաղաքական լուծման հասնելու նպատակով անհրաժեշտ է աջակցություն, որի համար համաձայնվել ենք նախագահ Էրդողանի հետ»։

 

Սթար. «Յըլդըրըմը ցավակցություն է հայտնել Ջիհանգիրիին»

 

Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի առաջին օգնական Իսհակ Ջիհանգիրիին։ Յըլդըրըմը հեռախոսազրույցում տեղի ունեցող երկրաշարժ եւ զոհերի համար առաջինը ցավակցել է Իրանի ժողովրդին։ Այս դժվարին օրերում Իրանի կողքին լինելու մասին նշող վարչապետ Բինալի Յըլդըրըմը ցանկություն է հայտնել նման դեպքերի չկրկնվելու համար։ Թուրքիան հարկ եղած դեպքում պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել հարեվան Իրանին։

 

Հյուրրիյեթ. «Հայտնի է դարձել 2050թ-ի ղեկավարող երկրները, ցուցակում է Թուրքիան»

 

Հարկային հսկողության եւ խորհրդակցության ընկերություն «PriceWaterhouseCoopers»-ը հրատարակել է 2050թ-ին հզոր տնտեսություն ունեցող երկրների անունները։ Գնումների կատարելու ուժով Թուրքիան 2050թ-ին կփորձի մտնել առաջին տասնյակ։ 2017թ-ին աշխարհը ղեկավարող եվրոպական երկրներ տեղ չեն զբաղեցնի 2050թ-ին եւ Թուրքիան ցուցակում կզբաղեցնի ավելի բարձր հորիզոն։

 

Սաբահ. «BARCLAYS-ը Թուրքիայի համար բարձրացրել է աճի դեմպերը»

 

Անգլիա եւ 60 երկրների հետ միասին 300 տարի բանկային համակարգում ակտիվություն ցուցաբերող եւ Անգլիայի Պրեմյեր լիգայի հովանավոր «BARCLAYS» ընկերությունը թուրքական տնտեսության աճի սպասումների տվյալները բարձրացրել է 2017 եւ 2018թթ-ի համար։ 2017թ-ին ՀՆԱ-ում սպասվում է 5.9, իսկ 2018թ-ին 4.1 տոկոս։

 

Վաթան. «Աթաթուրքի ժառանգությունը»

 

1918թ-ի նոյեմբերի 13-ին Բոսֆորում գտնվող թշնամու նավերը տեսնելուց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից «Ինչպես եկել են, այդպես էլ կգնան» խոսքը արտահայտվել էր Կարթալ 2 նավում։ Ազատագրական պայքարի առաջին քայլերից մեկը համարվող նավը հայտնաբերվեց թոշակառու հրամանատար Ջեմ Գյուրդենիզի հետազոտական աշխատանքների արդյունքում։ Թանգարան վերածվող նավը բացվելու է Աթաթուրքի հանրահայտ խոսքից 100 տարի անց։     

 

 



Այս թեմայով լուրեր