Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Հաբերթուրք – Էրդողան. Հյուսիսային Սիրիայում պետություն հիմնել ցանկացողները չեն հասնի այդ հաջողության

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նախագահական պալատում կազմակերպված 43-րդ Թաղապետերի ժողովին ելույթ է ունեցել: Էրդողանը, Սիրիայի հյուսիսում զարգացումների հետ կապված ասել է, որ ներկայումս ահաբեկչական միջանցք կազմել ցանկացողներ կան, ահա այդ տասրածքները ազգային ուխտ հասկացողության շրջանակում են: Չմոռանաք մեր այդ հարցում մոտեցումը: Կձախողվեն այդտեղ պետություն հիմնել ցանկացողները:

Սաբահ – Էրդողան եւ Մերկելի հանդիպում տեղի կունենա

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Գերմանիայում կառավարություն հիմնելուց հետո հանդիպել շանսոլյե Անգելա Մերկելի հետ: Չավուշղօլուն Անթալիայում պատասխանել է լրագրողների հարցերը նշելով, որ Նախագահ Էրդողանը Վարչապետ Մերկելիմ կհրավիրի կամ էլ Էրդողանը Գերմանիա այցելություն կիրականացնի:

Սթար – ԵՄ-ն, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է բարելավի

Բուլղարիայի վարչապետ Բոյքո Բորիսովը ասել է, որ Եվրամիության խորհրդի 6 ամսվա ղեկավարության ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավման համար ցանկանում են շատ աշխատել:

Հյուրրիյեթ – 88 տոկոսն ավարտվեց, 9 ժամից 3.5 ժամ է իջնում

Ստամբուլի եւ Իզմիրի միջեւ երթեւեկությունը 9 ժամից իջնում է 3.5 ժամի, որի համար Գեբզե-Օրհանգազի-Իզմիր ավտոմայրուղու 88 տոկոսն ավարտի է հասել:

 

 

Յենի Շաֆաք – Ուշաքում նոր միջատի տեսակ

Ուշաք քաղաքում, տարածքային ուսումնասիրությունների ժամանակ հողագործության ինժիներ Էրդալ Զենգինը, նոր միջատի տեսակ է հայտնաբերել: Թորիմիդեա ընտանիքին պատկանող դեղին գույնի, 1.88 մմ մեծությամբ կարմիր աչքերով միջատին Ուշաքի կոչմամբ անվանել են Մագեստիգմուս Ուսաքենսիս անունը:

 



Այս թեմայով լուրեր