«Աշխարհը ամաչում է Հալեպից»

Իբրահիմ Կալըն

«Աշխարհը ամաչում է Հալեպից»

Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ պատրաստվող, արեվելյան Հալեպում զինադադարի պայմանագիրը գտնվում է մեծ վտանգի տակ։ Պայմանագիրը վերջին հնարավորությունն է, քաղաքում գտնվող անմեղ բնակիչների համար, որը շրջափակված են դիպուկահարների եւ բարելային ռմբերի հետ։

 

Սիրիայում 5000 տարվա Հալեպի անկումը եւ Ասադի կողմից վայրագությամբ քանդվելու իրականությունը աշխարհը ցնցելու փոխարեն, մեդիան ուղիղ եթերով ցուցադրել է մարդկանց ցավը եւ սարսափելի տեսարաններ։ Աշխարհը այս տեսարաններով հանդերձ աչքերը փակել է ահավոր երեվույթների դեմ։

 

Հալեպում տեղի ունեցող ջարդերի հանդեպ լրության մատնվող աշխարհը ակնկալող Էմինե Սեջերովիչ Կասլին 8 տարեկանում փրկվել էր Բոսնիայի պատերազմից։ Նա այդ օրերը պատմելուց հիշում է հետեւյալը. «Եթե աշխարհը իմանալու լինի, թե անմեղ մարդկանց դեմ ինչեր է կատարվում, ապա անպայման կհասներ օգնության։ Բայց հիմա աշխարհը տեսնելով արեվելյան Հալեպում տեղի ունեցող ջարդը, դիտմամբ մնում է լուր։ Ուրեմն ես անցյալում խափել եմ ինձ։ Ես այս տողերը գրի առնելուց, տարհանման ավտոբուսները մտնում եւ դուրս են գալիս Հալեպից։ Մյուս կողմից գտնվում են հարձակման տակ եւ հաճախ ընդհատվում է տարհանման աշխատանքը։ Հալեպի ջարդը չի տարբերվում Հոլոքոստից, Սրեբրենիցա եւ Ռվանդայի ցեղասպանություններից»։

 

Անցյալ տարի դիակը Թուրքիայի Էգեյան ծովի ափում հայտնաբերվող սիրիացի երեխա Այլան Քուրդիի նկարները հույս էր փայփայել թե ԱՄՆ եւ եվրոպայում հզոր պետություններ կարող են ավարտել Սիրիայի պատերազմը։

 

Նման միջամտություն սպասվում էր նաեւ սիրիացի փոքրիկ Օմրան Դաքուեշի արյունոտ դեմքի եւ մոխիրի մեջ գտնվող մարմնի նկարները հաղորդվելուց, որը վախենում էր շտապ օգնության փոխադրամիջոցում։ Այս ամենը վախ էր պատճառել նաեւ աշխարհին բայց ոչ մի պետություն չեր ակտիվացել Սիրիայի համար։

 

Չնայած կարեկցություն եւ խիղճը նորարար հասարակություններում ապրում է շատ կարճ ժամանակ։ Իսկ պետությունները ձեւավորվում են իրենց ժողովրդներին նայելով։ Փաստօրեն ոչ մեկ նկար, տեսախցիկ կամ տեսարան չի ակտիվացնելու աշխարհին։

 

Թուրքիա եւ Ռուսաստանի կողմից պատրաստվող զինադադարի պայմանագիրը ընդունվեց շաբաթներ շարունակվող քննարկումներից հետո։ Դրա հիմնական պատճառն էր՝ Ասադի միավորումների ճնշման տակ գտնվող արեվելյան Հալեպից դեպի Թուրքիայի սահմանում գտնվող Իդլիբ տեղափոխել ընդդիմադիրներին։ Մինջեւ հիմա տարհանվել է 40 հազար բնակիչներ, բայց մեծամասնությունը գտնվում են Հալեպում։ Իդլիբ նոր հասնող փասխտականների համար գիշեր ու ցերեկ աշխատանք են տանում Կարմիր Խաչ, Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների վարչություն, թուրքական կարմիր մահիկ եւ մարդասիրական օգնության բազմաթիվ հիմնադրամներ։

 

 

 

Զինդադարի պայմանագիրը վտանգի տակ է, քանի որ դաշտում գտնվող բազմաթիվ զինյալ ուժեր արագ կարողանում են իրենց մտքերը փոխել։ Արեվելյան Հալեպի հաղթանակով հզորացող Ասադ եւ Իրանի աջակցությունը վայելող խմբեր կարող են վրեժ լուծել ընդդիմադիրներից։ Դա էլ մեծ հավանականությամբ պարզ երեւալու է զինադադարի հաջորդող օրերում կատարվող խանգարումներով։

 

Նախագահ Էրդողանը Հալեպում զանգվածային սպանությունները կանխելու նպատակով բազմաթիվ անգամներ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

ՄԱԿ-ը, Հալեպի ողբերգության հարցում շարունակում է մնալ ոչ գործունյա վիճակում։ Այլեւս ոչ մեկը սպասումներ չունի, իր որոշում եւ հայտարարություններով ինչ-որ ցավը բուժելու ցանկություն չունեցող հաստատությունից։ Մարդիկ, իրենց ներկայացված կազմակերպությունից սպասում էին մարդկային վերաբերմունք։ Բայց այս ամենը չի պարգեւատրվում Հալեպի ժողովրդին։

 

Եթե ՄԱԿ եւ ԵԱՀԿ-ն ցանկություն ունենան Հալեպում տեղի ուենցող դրությունը հասկանալու համար, ապա պետք է ստուգեն թե 2012թ-ից իվեր ինչ են որոշել եւ կիրառել, ոչ մի բան։

 

Թուրքիայի առաջարկած անվտանգ տարածքի հասկացողությանը ոչ մի երկիր չի տվել դրական պատասխան։ Օբամայի իշխանությունը վաղուց մոռացել է, քաղաքական իր կարմիր գիծը համարած քիմիական զենքերի օգտագործումը։ Նա մյուսներին մեղադրելու փոխարեն կարող էր ջանք թափել եւ մեղմացնել հալեպցիների ցավերը։ Հակառակ դրան նա ուշանալով ժամանակ է շահեցրել Ասադի իշխանության եւ ջանքեր չի թափել կանանց ու երեախներին փրկելու համար։ Ժամանակի ընթացքում Ասադ եւ իր աջակիցները ստացել են առավելություն։ ԱՄՆ-ի սխալներից մեկն է, ՊԿԿ-ի մասնաճյուղը համարվող ՊՅԴ-ին ցուցաբերած աջակցությունը։ Այսպիսով ահաբեկչական խմբավորումը հզորանալով լարվածություն է առաջացրել երկու երկրների միջեւ։

 

Երկու տարի առաջ 2014թ-ի նոյեմբերի 18-ին գրել էի հետեւյալ նախադասությունները. «Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպը շուտով անցնելու է Ասադի հսկողության տակ։ ԱՄՆ-ը օդից ԻԼԻՊ-ին ռմբակոծելուց, Պարոն Ասադը արյունոտ հարձակումներ է կատարում Հալեպում։ Անցյալ երկու ամիսներում Ասադը ավելի է հզորացրել իր հարվածները եւ իր միավորումները տարածվում են օդից եւ ցամաքից։ Սիրիացի ապստամբողներին հրում է դեպի հյուսիս։ Հալեպի անկումը, Սիրիայի պատերազմում սեւ բիծ չդառնալուց առաջ անհրաժեշտ է միջամտություն կատարել։ Եթե Հալեպի անկումը տեղի ունենա, ապա դա նշանակում է մարդկության հույսերի մահը»։

 

Մեծ հավանականությամբ վաղուց կորցրել ենք այդ հույսը։


Պիտակներ: ԻԼԻՊ , ՄԱԿ , Ասադ , Սիրիա , Հալեպ

Այս թեմայով լուրեր