Հեռախոսազրույց Չավուշօղլու-Թիլերսոնի միջեւ

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույց է ունեցել:

Հեռախոսազրույց Չավուշօղլու-Թիլերսոնի միջեւ

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույց է ունեցել:

Դիվանագիտական աղբյուրներից ձեռքբերված տեղեկության համաձայն, Չավուշօղլուն, ԱՄՆ գործընկեր Թիլերսոնի հետ հեռախոսազրույցին անդրադարձ է կատարվել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ այցագրային աշխատանքների փոխադարձ դադարեցմանը:

Զինված ահաբեկչական խմբավորում ՖԵԹՕ-ի հետ կապված ընթացող հետաքննության շրջանակում, ԱՄՆ-ի Ստամբուլի գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը, նախկին ոստիկանական եւ դատական աշխատակիցների, որոնց մասին դատական գործ է հարուցվել, նրանց հետ կապ է ունեցել եւ Թոփուզը մեղադրվել ու կալանավորվել է՝ սահմանադրական կարգի վերացման փորձի, լրտեսության եւ Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերցնելու փորձի մեջ:

Ընդ որում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը թեմայի հետ կապված հակազդել էր: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ Թոփուզի հետ կապված հայտարարել էր, որ սեպտեմբերի 25-ին ահաբեկության մեղադրանքով բերման ենթարկված եւ կալանավորված անձտ ԱՄՆ-ի հյուպատոսության պաշտոնական ցանկում գրանցված չի եղել, ինչպես նաեւ որեւէ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձ չի եղել:



Այս թեմայով լուրեր