Աշխարհի Սպորը – 1

«Ֆուտբոլը երբեք միսյն ֆուտբոլ չե» - Անգլիացի գրող՝ Սիմոն Կուպեր

Աշխարհի Սպորը – 1

2017թ-ի նոր ծրագիրն է «Աշխարհի սպորտը»։ Նոր ծրագրում ձեզ հաղորդելու ենք Սպորտի տարբեր մարզաձեւերի կանոնների եւ պատմության մասին։

 

 

Մարդկության դարեր շարունակ զարգացման ընթացքում ընդմիշտ կարեվոր դեր է ունեցել սպորտը։ Ամենալավ օրինակները կարելի մեջբերել Հին Հունաստանի քաղաքներում կազմակերպվող Օլիմպադաներից, Ֆուտբոլի հետաքրքիր անցյալից եւ մարզաձեւերի հայտնաբերումից։ Սպորտը ժամանակակից աշխարհում արդեն միայն հարուստների կամ աղքատների չե այլ բոլորի հետաքրքրության կենտրոնն է։ Բացի այդ կարելի է ասել առողջ մնալու ամենակարեվոր ձեռւն է սպորտը։

 

Այս շաբաթ մեր ծրագրում հաղորդելու ենք Ֆուտբոլի կանոնների, պատմության եւ զարգացման վերաբերյալ գրի առնվող տեքստի առաջին մասը։ Ֆուտբոլը հատկապես անցյալ դարում ծաղկել եւ գրավել է բոլոր աշխարհը։ 30-40 տարի առաջ ԱՄՆ-ը իրեն հեռու էր պահում այս հանրաճանաչ խաղից։ Հատկապես բասկետբոլի երկիր համարվելու պատճառով, բայց անհնար էր։ Ֆուտբոլը միայն մարզաձեւ չի կարելի համարել։ Դա ունի միլիարդ դոլարներ արժող ակումբներ, գովազդային այլ աշխարհ, խաղացողների բարձր գին, երկրպագուներ, կռիվներ եւ մրցումներ։ Փաստօրեն խոսում ենք հսկայական շուկաի մասին, որը գրավել է ողջ աշխարհը։

 

Աշխարհի ամենասիրված եւ ամենատարածված մարզաձեւերից ֆուտբոլը թիմային գնդակախաղ է։ Թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը եւ անառիկ պահել իրենցը։ Անգելերում ֆուտ բառը նշանակում է ոտք, իսկ բոլը գնդակ։ Նշյալ անունը պահպանվել է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում եւ երկրներում։ Բայց խաղի անվանումը տարբեր է մի շարք երկրներում՝ օրինակ. Գերմանացիները խաղը անվանում են ֆուզբալ, իտալացիները կալչիո, հունգարները լաբդարուգաշ, Լեհերը պիլգա նոժնա, իսկ սլավները նոգոմետ։

 

Ֆուտբոլի ստեղծման ստույգ վայրն ու ժամանակն անհայտ է։ Մասնագետների համաձայն ֆուտբոլը խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Ոտքով գնդակախաղին  մեծ հավանականությամբ մ.թ.ա. 180 թվականին ծանոթ են եղել Արեւմտյան երկրներ, Հունաստան եւ Հռոմը։ Իսկ Չինաստանում մ.թ.ա. 206թ զինվորական միավորումների 27 անդամներ կազմել են խմբեր եւ զինվարժության համար խաղաղցել են ֆուտբոլին բավական նման «չժու-կէ» խաղը։ խմբի 27 հոգուց 15-ը հարձակվողներն էին, իսկ 11-ը պաշտպաններ։

 

Սակայն ֆուտբոլի հայրենիքն է կոչվում Անգլիան եւ տեղում մշակվել են խաղի կանոնները։ Ֆուտբոլային միությունը ստեղծվել է 1863թ։ Ֆուտբոլի եւ եվրոպայի համար կարեվոր պետք է համարել, երբ 21 մայիս 1904թ Փարիզում հիմնադրվեց ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիա՝ ՖԻՖԱ-ն, որի ներկա կենտրոնը գտնվում է Շվեյցարիայի Նիոն քաղաքում։ Այս կազմակերպության հիմքը կարելի է համարել 1882թ Մեծ Բրիտանիայում հիմնվող «կանոնադրության խորհուրդ»-ը։ ՖԻՖԱ-ին անդամ են 208 ազգային ֆեդերացիա։ Հայաստանի Հանրապետությունը կազմակերպության անդամագրվել է 1992թ հուլիսի 3-ին, իսկ Թուրքիան 21 մայիս 1923թ։

 

Առաջին ֆուտբոլի միջազգային հանդիպումները տեղի է ունեցել 1902թ Ավստրիա-Հունգարիա եւ Արգենտինա-Ուրուգվայի միչեւ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 29 մայիս 1928թ ամստերդամյան կոնգրեսում, որոշում է կայացրել աշխարահի առաջնություններ անցկացնելու վերաբերյալ։

 

1930թ աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել է Որուգվայում։ Հատկապես Եվրոպա մայրցամաքից նշյալ թվականում մայրաքաղաք Մոնտեվիդեո ծովային ճանապարհով հասնելու համար նվազագույնը պետք էր 6 կամ 8 շաբաթ։  Ասպարեզ մտավ 13 թիմ եւ առաջին չեմպիոնը դարձել է Արգենտինային 4-2 հաշվով պարտության մատնող տան տեր Ուրուգվայը։ Աշխարհի առաջնությունների պատմության առաջին գոլը խփել է՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Լյուսիեն Լորանը։ Առաջնության լավագույն ռմբարկուն էր դառնում 8 գոլերի հեղինակ Արգենտինացի Գուիլերմո Ստաբիլեն։


Պիտակներ: ֆուտբոլ , սպորտ

Այս թեմայով լուրեր