Օրակարգ - 14

Օրակարգ - 14 - 2018

Օրակարգ - 14

Անգլոսաքս-Ռուսաստան լարվածությունը եւ Թուրքիան

 

Անգլիայում նախկին ռուս լրտես Սեևգեյ Սկրիպալ եւ իր դուստր Յուլիայի նյարդային գազով սպանությունից հետո Անգլոսաքս բլոգ անվանվող ԱՄՆ եւ Բրիտանիան սկսել են Ռուսաստանի դեմ լարվածություն ստեղծել։ Անգլիայի ուղղությունը ընդունող մի շարք պետություններ, իրենց երկրներից արտաքսել են ռուս դիվանագետներին։ Ռուսաստանի դեմ հակազդեցություն ցուցաբերելու նպատակով ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ ԵՄ անդամ 25 երկրներ արտաքսել են 140 ռուս դիվանագետներին։ ՌԴ ԱԳՆ մերժել է պնդումները եւ մեղադրել է Անգլիայի հատուկ ջոկատներին եւ հետախուզական վարչության։ Բացի այդ ՆԱՏՕ-ն քաղաքական առումով ուղիղ թիրախ է ընդունել Մոսկվան։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կշտամբել է դեպքը, բայց չի մեղադրել Ռուսաստանին եւ չի արտաքսել ինչ-որ ռուս դիվանագետին։

 

Ձեզ ենք փոխանցում SETA ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Ռուսաստան եւ արեւմտյան երկրների միջեւ Սկրիպալի լարվածությունը մեզ ինչքան էլ հիշեցնի սառը պատերազմի տարիները, ապա նորարար աշխարհահայցքում հնարավոր չե նման բաներից խոսել։ Ռուսաստանից չի սպասվում իր բլոգը կազմել մի շարք աջակից երկրներից, որը չլինելու իրատեսություն։ Ղրիմի գրավման հետ սկսող Ռուսաստան-արեւմտյան աշխարհի պատերազմը տնտեսական պատժամիջոցներով շարունակելուց, բարձրացել է լարվածության մակարդակը։ Սկրիպալի դեպքը լարվածությունը հասցրել է գագաթնակետ։ Բայց ԵՄ մի շարք երկրներ ներքին  քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար Ռուսաստանին քննադատում են ավելի մեղմ, իսկ Գերմանիան վարում է ավելի ուշադիր քաղաքականություն։

 

Ռուսաստան եւ արեւմտյան երկրների միջեւ լարվածությունը շարունակվելուց, Թուրքիան հետեւում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Թուրքիան առանց լարվածության մասնակից լինելու միայն հետեւում է իր ազգային շահերը։ Սկրիպալի դեպքից հետո , ՆԱՏՕ-ի հարթակով համակործակցում է իր դաշնակիցներով, բայց չի արտաքսում ռուս դիվանագետներին եւ լարվածություն չի ստեղծում Մոսկվայի հետ։ Թուրքիան իր շահերից ելնելով Մերսին-Ակկույու ատոմակայանի բացմանը կատարել է նախագահ Էրդողան եւ Պուտինի հետ միասին։ Ատոմակայանը ունենալու է 4 միջուկային ռեակտոր եւ առաջինը աշխատանքի է անցնելու 2023թ-ին։ Բացի այդ ատոմակայանը տարեկան 4800 մեգավատ հոսանք արտադրելով պատասխանելու է ներքին պահանջարկի 10 տոկոսին։

 

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ միասին թուրքական հոսք նախագծին շարունակող Թուրքիան այսպիսով բնական գազը տեղափոխելու է բալկաններ եւ եվրոպա։ Շուտով ավարտվելու է նախագծի առաջին փուլը։ Հավելյալ էներգետիկական նախագծերի հետ Թուրքիան աշխարհում վերածվելու է ոլորտի կենտրոնը։

 

Բայց Թուրքիան երկկողմանի հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ չե այլ ցանկանում է հզորացնել ԵՄ անդամ երկրների եւ ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի հետ Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի համար պայմանավորվող Թուրքիան, մյուս կողմից փորձում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից հակաօդային պաշտպանություն գննել։ Իսկ հակաօդային պաշտպանության արտադրության համար պայմանագիր է ստորագրել Ֆրանսիա եւ Իտալիայի հետ։ Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան ակտիվ դեր է ունեցել Ֆ-35 ժետ ինքնաթիռի կառուցման փուլում։

 

Բայց ՖԵՏՕ եւ ՊԿԿ-ՊՅԴ-ի հարցերում Թուրքիան հակասություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հետ։ Ղրիմ, Ուկրաինա եւ Արեվելյան Ղութայի հարցերում նման հակասությունները Թուրքիան ունի Ռուսաստանի հանդեպ։ Թուրքիան հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ փորձում է առավելագույնը հասցնել իր ազգային շահերը։


Պիտակներ: օրակարգ

Այս թեմայով լուրեր