Օրակարգ - 18

Սիրիայում միջազգային ուժի պայքարը

Օրակարգ - 18

Սիրիայում տարածաշրջանային եւ միջազգային ուժի պայքարը, անցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին։ Ասադի իշխանության 2011թ-ին ժողովրդավարության փոխարեն ուժգնության ընտրությունը պատճառ է դարձել օտար ուժերի տեղում ուժի պայքարին։ Սիրիայում ներքին հակասությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը շարունակելիս այլ երկրների աջակցությունը վայելող ուժերը քաղաքական դաշտում սկսել են պայքարել։ Միջազգային ուժերից, ԱՄՆ, Ռուսաստան, Անգլիա եւ Ֆրանսիան, իսկ տարածաշրջանային ուժերից Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա, Կատար եւ Իսրայելը շարունակում են Սիրիայում լինել ազդեցիկ։   

 

Ձեզ ենք փոխանցում SETA ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Տարածաշրջանային եւ միջազգային դերակատարները Սիրիայում իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են բազմաթիվ հանցնակատարներ։ Ռուսաստանը եւ Իրանը Ասադի իշխանության երաշխավորում են օդային, ցամաքային, դիվանագիտական եւ նյութական հարցերում։ Ռուսական օդային եւ ցամաքային միավորումներից բացի, Սիրիայում գտնվում են նաեւ բազմաթիվ ռուս վարձկաններ։ Իսկ Իրանը ռազմական եւ նյութական աջակցություն ցուցաբերելուց, տրամադրում է նաեւ մարդկային ներուժ։ Իրանը հակառակ Ռուսաստանին Սիրիայում ունի տեղացի եւ օտար միավորումներ։ Հատկապես Լիբանանի Հիզբուլլահը, Աֆղանական Ֆատմիյուն ջոկատը, Իրաքի Նուջեբա շարժումը եւ Պակիստանցի Զեյնեբիյուն բրիկատան։ Բացի այդ Իրանը Սիրիայում ունի անջատողական ժողովրդական միավորումներ։ Բայց տեղում գտնվում է նաեւ Իրանի սեփական ուժերից Հեղափոխական պահակների միավորումները։ Իրան եւ Ռուսաստանը Սիրիայի բազմաթիվ վայրերում ունեն ռազմական բազաներ։

 

Իսկ մյուս կողմում գտնվում է նաեւ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Անգլիան։ Արեւմտյան դաշինքը ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու դիմակի տակ ներդրում է կատարում ահաբեկչական խմբավորում ՅՊԳ-ին։ ՅՊԳ-ի գլխավորած ժողովրդական ուժերը հսկում են Մյունբիրից մինջեւ հարավային Էբու Քամալի առանքում մնացող տարածքը։ ԱՄՆ եւ Ֆրանսիան այս տարածքում ունեն 25 ռազմական եւ 2 օդային բազաներ։ Անգլիա եւ ԱՄՆ հարավային Թենեֆ շրջանում ունեն 2 բազաներ։ Նրանք տեղում շարժվում են Մագավիր եւ Սավրա խմբավորումների հետ։ Սաուդյան Արաբիան սկզբում տարբեր ընդդիմադիր խմբերին աջակցելուց, վերջին ժամանակաշրջանում շարժվում է ՅՊԳ-ի գլխավորած ժողովրդական ուժերի հետ։ Բացի այդ Սաուդյան Արաբիան մի քանի արաբական երկրների հետ ցանկանում է ռազմական բազաներ ստեղծել նույն տարածքում։

 

Մյուս ջակատներից մեկն է Թուրքիան։ Թուրքիան Իդլիբում զինաթափության տարածքը հսկելու նպատակով կառուցել է 9 հսկողության կետեր, ընդ որում այդ թիվը շուտով հասնելու է 12-ի։ Բացի այդ «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» գործողությունների հետ տեղից մաքրեց ԻԼԻՊ եւ ՅՊԳ ահաբեկչական խմբավորումներին։ Սիրիացիների համար անվտանգ դարձող Աֆրին, Ազազ, Էլ Բաբ եւ Ջերաբլուսում թուրքական հատուկ ջոկատայինները մարզել են Սիրիայի ոստիկանությանը։ Սիրիայի ոստիկանությունը մասն է կազմում միջազգային հանրության ընդունած Սիրիայի ժամանակավոր կառավարությանը։ Ռազմական առումով մարզվող խմբերը կրկին պատկանում են Սիրիայի ժամանակավոր կառավարության։ Կատարը մինջ Սաուդյան Արաբիայի ճգնաժամը աջակցում էր ընդդիմադիրներին, բայց շրջափակումից հետո նվազել է ազդեցությունը։

 

Այլ դերակատարներից մեկն է Իսրայելը։ Իսրայելը 1967թ-ին ապորինի կերպով գրավել էր Ջոլանի բարձունքները, որը պատկանում էին Սիրիային։ 2011թ-ին Սիրիայում սկսող քաղաքացիական պատերազմից հետո ամրապնդեց Ջոլանի դիրքերը։ Իրան եւ Հիզբուլլահի Սիրիայում հզորացող ուժից անհանգստացող Իսրայելը, ժամանակ առ ժամանակ Սիրիայում օդային գործողություններ է անցկացնում Իրան եւ Հիզբուլլահի միավորումների դեմ։

 

Ասադի իշխանության 2011թ-ին ժողովրդավարության փոխարեն ուժգնության ընտրությունը պատճառ է դարձել օտար ուժերի տեղում ուժի պայքարին։ Ազգային անկախությունը կորցնող Սիրիան մասնատվել է տարբեր կիզակետների միջեւ։ Բայց չի կարելի Սիրիայի իրավիճակը բացատրել միայն օտար միավորում եւ դերակատարներով։ Հարկ է նշել, որ Սիրիայի տարածքում շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ 


Պիտակներ: օրակարգ

Այս թեմայով լուրեր